Հաշդ Ալ-Շաաբին հասել է Իրաք-Սիրիա սահմանագիծ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63198-Հաշդ_Ալ_Շաաբին_հասել_է_Իրաք_Սիրիա_սահմանագիծ
Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի շտաբ Հաշդ Ալ-Շաաբին երկուշաբթի օրը հայտարարել է, որ խմբավորման ուժերը հասել են Իրաք-Սիրիա սահմանագիծ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2017 14:54 Asia/Tehran
  • Հաշդ Ալ-Շաաբին հասել է Իրաք-Սիրիա սահմանագիծ

Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի շտաբ Հաշդ Ալ-Շաաբին երկուշաբթի օրը հայտարարել է, որ խմբավորման ուժերը հասել են Իրաք-Սիրիա սահմանագիծ:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ավելի վաղ, Հաշդ Ալ-Շաաբիի ավագ հրամանատար և «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղար Հադի Ալ-Ամերին ասել էր.«Ուժերն ընդամենը 18 կմ հեռու են սահմանագծից և հասնելու են երկուշաբթի օրը»: Խմբի շտաբը մի հաղորդագրություն տարածելով տեղեկացրել է Նինվեի նահանգի արևմուտքում գտնվող երկու երկրի սահմանագիծ ուժերի հասնելու մասին:

Հաշդ Ալ-Շաաբի խմբին կից «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» իսլամական դիմադրության խմբի ռազմական հարցերով խոսնակ Ջավադ Ալ-Թալիբավին ասել է.«Իրաքի վարչապետ  Հեյդար Ալ-Էբադին Հաշդ Ալ-Շաաբի խմբին է հանձնել Նինվե նահանգի արևմուտքում Իրաք-Սիրիա սահմանների վերահսկման պատասխանատվությունը»: