Ամերիկացիներին չենք թույլատրի վերահսկել Իրաքի սահմանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63222-Ամերիկացիներին_չենք_թույլատրի_վերահսկել_Իրաքի_սահմանները
«Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղարն ու Իրաքի ժողովրդային հավաքազորի ուժերի ավագ հրամանատարը հայտարարեց. «Ամերկացիներին թույլ չենք տա վերահսկել Սիրիայի հետ մեր երկրի սահմանները և այդ մասին տեղյակ ենք պահել նրանց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 03:33 Asia/Tehran
  • Ամերիկացիներին չենք թույլատրի վերահսկել Իրաքի սահմանները

«Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղարն ու Իրաքի ժողովրդային հավաքազորի ուժերի ավագ հրամանատարը հայտարարեց. «Ամերկացիներին թույլ չենք տա վերահսկել Սիրիայի հետ մեր երկրի սահմանները և այդ մասին տեղյակ ենք պահել նրանց»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղարն ու Իրաքի ժողովրդային հավաքազորի ուժերի՝ «Ալ-Հաշադ Ալ-Շաըբի»-ի ավագ հրամանատարներից Հադի Ալ-Ամերին երկուշաբթի գիշեր «Ալ-Մայադին» հեռուստակայանին տված հարցազրույցում հավելեց. «Մենք Իրաքի ազատագրման հարցում որևէ մեկի թույլտվությունը չենք խնդրելու և չենք ընդունելու որևէ մեկի հանձնարարությունը և ամերիկացիներին կամ որևէ այլ երկրի միջամտության իրավունք չենք տալու»:

«ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան մինչ օրս Մոսուլի ճակատամարտում որևէ գործնական քայլ չի իրականացրել ու միայն բավարարվել է սահմանափակ օժանդակությամբ»,-նշել է «Բադր» կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Ալ-Ամերին հավելեց. «Իրաքի մասնատման համար բոլոր նախագծերը թաղված են ու մենք որևէ մեկին չենք թույլատրի մասնատել մեր երկիրը»: