Բաղդադում երկրորդ պայթյունն է որոտացել. ԶԼՄ-ներ
Մայիս 30, 2017 11:48 Asia/Tehran
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկ օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 30-ը` վիրավորվել:
Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը` հղում անելով Իրաքի անվտանգության ծառայությունում իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը: Հաղորդվել է, որ Ալ Շահադ կամրջի վրա ավտոմեքենա է պայթել: Ավելի վաղ Անկախը հայտնել էր, որ Բաղդադում հայտնի պաղպաղակների խանութի հարևանությամբ պայթուցիկ սարք է գործի դրվել: Վերջին տվյալներով` 16 մարդ է զոհվել: Բաղդադում հնչած առաջին պայթյունի պատասխանատվությունը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն է ստանձնել:
Ankakh.com
Պիտակ