Եմենում հումանիտար աղետ է սկսվել. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63410-Եմենում_հումանիտար_աղետ_է_սկսվել._ՄԱԿ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը հայտարարել Է, որ Եմենը գտնվում Է սոցիալական, տնտեսական եւ կազմակերպական-իրավական լիակատար կործանման եզրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2017 06:53 Asia/Tehran
  • Եմենում հումանիտար աղետ է սկսվել. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը հայտարարել Է, որ Եմենը գտնվում Է սոցիալական, տնտեսական եւ կազմակերպական-իրավական լիակատար կործանման եզրին:

Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ Օ’Բրայենն ընդգծել Է, որ երկիրն այդ իրավիճակում Է հայտնվել բացառապես համաշխարհային հանրակցության անգործության պատճառով, եւ այժմ անհապաղ օգնության կարիք ունի, տեղեկացնում Է BBC-ին:

«Ճգնաժամն այնտեղ չի մոտենում, այլ արդեն սկսվել Է՝ մեր աչքերի առջեւ»,- ասել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: ՄԱԿ-ի տվյալներով՝ շուրջ յոթ միլիոն եմենցիներ սովի եզրին են:

Բացի դրանից, Եմենում մոլեգնում Է խոլերայի համաճարակը. այսօրվա դրությամբ երկրում գրանցված Է այդ հիվանդության արդեն 60 հազար դեպք: 500 հիվանդացածներ մահացել են: Իսկ առաջիկա վեց ամսում, փորձագետների տվյալներով՝ կարող Է հիվանդանալ եւս շուրջ 150 հազար մարդ:

Եմենում չդադարող հակամարտության հետեւանքով, ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին երկու տարում այստեղ զոհվել Է ավելի քան ութ հազար մարդ, վիրավորվել շուրջ 45 հազարը:

Մարդասիրական օգնության կարիք ունի երկրի շուրջ 19 միլիոն բնակիչ, երկիր, որի ենթակառուցվածքը գործնականում քայքայված Է: Եմենում հակամարտության կողմերն են կառավարական ուժերը, որոնց աջակցում Է կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, եւ հուսիթ-ապստամբները:

http://orer.am/