Ազատագրվել է ռազմավարական նշանակություն ունեցող Իրաքի Ալ-Բաաջ քաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63706-Ազատագրվել_է_ռազմավարական_նշանակություն_ունեցող_Իրաքի_Ալ_Բաաջ_քաղաքը
Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի փոխհրամանատարը տեղեկացրել է Մոսուլի արևմուտքում գտնվող Ալ-Բաաջ քաղաքի ամբողջական ազատագրման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2017 13:35 Asia/Tehran
  • Ազատագրվել է ռազմավարական նշանակություն ունեցող Իրաքի Ալ-Բաաջ քաղաքը

Իրաքի ժողովրդական հավաքազորային ուժերի փոխհրամանատարը տեղեկացրել է Մոսուլի արևմուտքում գտնվող Ալ-Բաաջ քաղաքի ամբողջական ազատագրման մասին:

«Ալ-Էրաղիա» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Ալ-Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբումեհդի Ալ-Մոհանդեսը նաև տեղեկացրել է Ալ-Բաաջ քաղաքի հյուսիսային և հարավային շրջաններում մի քանի գյուղերի ազատագրման մասին:

Ալ-Բաաջը Իրաքի կարևոր քաղաքներից է, որի ազատագրումը վաղուց էին ծրագրել Հաշդ Ալ-Շաաբի ուժերը: Ահաբեկիչներն այդ քաղաքի ճանապարհով էին երթևեկում Իրաքի և Սիրիայի միջև:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Իրաքի անվտանգության ուժերը Մոսուլում ԻԼԻՊ-ին պատկանող ստորգետնյա մեծ կալանավայր են հայտնաբերել:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ այդ բանտում կալանավորված էին տասնյակ իրաքցիներ Ալ-Անբար նահանգի տարբեր քաղաքներից:

 Իրաքի փախստականների նախարարությունը հայտարարել է, որ մինչ օրս Մոսուլի ավելի քան 140 հազար ընտանիքներ ԻԼԻՊ-ի ոճրագործությունների վախից լքել են Մոսուլը: