Ալ-Էբադիի ընդգծմամբ իրաքյան ուժերն այդ երկրի սահմաններից դուրս չեն կռվելու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63780-Ալ_Էբադիի_ընդգծմամբ_իրաքյան_ուժերն_այդ_երկրի_սահմաններից_դուրս_չեն_կռվելու
Իրաքի վարչապետն ասել է, որ Իրաքը չի ցանկանում իր ուժերը երկրի սահմաններից դուրս հանել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2017 13:11 Asia/Tehran
  • Ալ-Էբադիի ընդգծմամբ իրաքյան ուժերն այդ երկրի սահմաններից դուրս չեն կռվելու

Իրաքի վարչապետն ասել է, որ Իրաքը չի ցանկանում իր ուժերը երկրի սահմաններից դուրս հանել։

Իրաքյան «Ալ-Սումերիա Նյուզ» հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ Իրաքի վարչապետը կիրակի երեկոյան մի խումբ հոգևոր գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրաքյան ուժերն արտասահմանում չեն կռվում, քանի որ դա դեմ է Իրաքի Սահմանադրությանը, և կառավարությունը չի ցանկանում խաթարել երկրի անվտանգությունը»:

«Ահաբեկչության դեմ պայքարի հարցում իրաքցիները միասնական են և մեծ հաղթանակներ արձանագրելով գտնվում են վերջնական հաղթանակի փուլում»․հավելել է Ալ-Էբադին:

Իրաքի վարչապետն ընդգծեց. «Իրաքը ռազմական տեսակետից ոչնչացրել է ահաբեկչությունը, սակայն դրա գաղափարական ու գործնական իրական մարտահրավերը շարունակում է գոյատևել։ Իրաքն ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցում է ուրիշների հետ»: