Բահրեյնի Ռեժիմը արգելել է ՄԱԿ-ի պատվիրակության մուտքը այդ երկիր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i63864-Բահրեյնի_Ռեժիմը_արգելել_է_ՄԱԿ_ի_պատվիրակության_մուտքը_այդ_երկիր
Քննադատելով քաղաքական ակտիվիստների դեմ Ալե Խալիֆայի կողմից արվող քայլերը, ՄԱԿ-ի բարձագույն կոմիսարն ասել է.«ԱՆցնող 5 տարիների ընթացքում, Բահրեյնի իշխանությունը արգելել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակության մուտքը այդ երկիր»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 13:39 Asia/Tehran
  • Բահրեյնի Ռեժիմը արգելել է ՄԱԿ-ի պատվիրակության մուտքը այդ երկիր

Քննադատելով քաղաքական ակտիվիստների դեմ Ալե Խալիֆայի կողմից արվող քայլերը, ՄԱԿ-ի բարձագույն կոմիսարն ասել է.«ԱՆցնող 5 տարիների ընթացքում, Բահրեյնի իշխանությունը արգելել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակության մուտքը այդ երկիր»:

Մարաթ Ալ-Բահրեյն լրատվական կայքի հաղորդմամբ,  հունիսի 6-ին, Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 35-րդ նստաշրջանի բացման արարողակարգին Զեյդ Ռաադ Հոսեյնն ասել է.«Վերջին մի քանի տարիների ընթացքում, Բահրեյնից բազմիցս պահանջել ենք պայմաններ ստեղծել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակության Բահրեյն կատարելիք այցի համար, սակայն առ այսօր դա տեղի չի ունեցել»:

Անդրադառնալով քաղաքական և իրավական հարցերով ակտիվիստների նկատմամբ Բահրեյնի կառավարության կողմից դրսևորված թշնամական մոտեցմանը, Զեյդ Ռաադ Հոսեյնը հավելել է, որ հարցաքննելը, վիրավորանք հասցնելը, խոշտանգումներ կիրառելը և բռնաբարելը Բահրեյնի կառավարության կողմից քաղաքական ու իրավական հարցերով ակտիվիստների նկատմամբ կիրառվող կոպիտ միջոցներից են համարվում: