Սիրիայի բանակը կտրել է ԻԼԻՊ-ի մատակարարման ուղիները
Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը այդ երկրի Զինված ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում կտրվել են ԻԼԻՊ-ի մատակարարման ուղիները: Այս մասին տեղեկացրել է IRNA լրատվական գործակալությունը:
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ հունիսի 9-ին ավարտին է հասցրել սիրիական անապատի ազատագրման առաջին և կարևորագույն փուլը՝ գրավելով ռազմավարական նշանակալի դիրքեր և հասնելով մինչև Թանաֆ շրջանի հյուսիս-արևելք , ապա նաև՝ Իրաքի սահման: Սիրիական բանակին հաջողվել է ազատագրել անապատի 20 հազար քառակուսի կիլոմետր տարածքը:
Սիրիայի բանակի հրապարակած հաղորդագրության մեջ ասված է.«Այս հաջողությունը ռազմավարական իրադարձություն է համարվում ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այս գործողությունների արդյունքում ոչնչացվել են ԻԼԻՊ-ի հարյուրավոր ահաբեկիչներ և կտրվել են այդ խմբավորման մատակարարման ուղիները»:
Սիրիական բանակի հրամանատարությունը հերթական անգամ զգուշացրել է ԱՄՆ-ի գլխավորած հակաիլիպական միջազգային կոալիցիոն ուժերի ոտնձգությունների և բանակի առաջխաղացումը կանխելուն ուղղված փորձերի հետևանքների կապակցությամբ: