Իրաքի ոստիկանությունը հայտարարել է Մոսուլի ևս մեկ շրջանի ազատագրման մասին
Հունիս 11, 2017 12:22 Asia/Tehran
Իրաքի ռազմականացված ոստիկանությունը ազատագրել է Մոսուլի Զանջիլի շրջանը՝ վերջիններից մեկը, որ գտնվում էր ԻՊ գրոհայինների վերահսկողության ներքո, հայտարարել է դաշնային ոստիկանության հրամանատար Ռաիդ Շաքեր Ջաուդատը:
Վերջինիս խոսքով՝ ազատագրված տարածքում ոստիկանները հրթիռների արտադրամաս և մեծ քանակությամբ պայթուցիկ են հայտնաբերել: Նշենք, որ Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016թ. հոկտեմբերից: Գործողության ընթացքում Իրաքի կառավարական ուժերին աջակցում է ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը:
Պիտակ