Իրաքում 800 մարդ տուժել է սննդային թունավորման հետեւանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64502-Իրաքում_800_մարդ_տուժել_է_սննդային_թունավորման_հետեւանքով
Իրաքում՝ Մոսուլի մոտ գտնվող փախստականների ճամբարում սննդային թունավորման հետեւանքով տուժել է 800 մարդ: Մեկ երեխա մահացել է, հայտնում է Rudaw հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 11:54 Asia/Tehran
  • Իրաքում 800 մարդ տուժել է սննդային թունավորման հետեւանքով

Իրաքում՝ Մոսուլի մոտ գտնվող փախստականների ճամբարում սննդային թունավորման հետեւանքով տուժել է 800 մարդ: Մեկ երեխա մահացել է, հայտնում է Rudaw հեռուստաալիքը:

Տուժողների մոտ, որոնց մեծ մասը երեխաներ են եւ տարեց մարդիկ, դիտվում են փորացավեր եւ ջրազրկում: Ճամբար է ուղարկվել շտապ օգնության 40 մեքենա: Հիվանդների մեծ մասը հոսպիտալացվել է, շատերի վիճակը ծանր է:

Կատարի բարեգործական հմնադրամներից մեկը Մոսուլից 30 կմ արեւելք գտնվող հարկադիր տեղահանվածների ճամբարում իֆթար է կազմակերպել (Ռամադանի պասի ժամանակ սնունդից հրաժարվելուց մեկ օր հետո սնունդի առաջին ընդունումը) 2 հազար իրաքցիների համար: Հեռուստաալիքը պնդում է, որ հենց այս սնունդն է առաջացրել զանգվածային թունավորում, այն պատվիրվել է Էրբիլի ռեստորաններից մեկում: Հաստատության տերը ձերբակալվել է:

Ժամանակավոր տեղավորման ճամբարը մայիսին բացել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը եւ հաշվարկված է 9 հազար մարդու համար:

News.am