ՅՈՒՆԻՍԵՖ. Եմենում խոլերայով վարակվածների կեսը երեխաներ են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64542-ՅՈՒՆԻՍԵՖ._Եմենում_խոլերայով_վարակվածների_կեսը_երեխաներ_են
ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեքշաբթի օրը հայտարացրել է, որ Եմենում գրանցված խոլերայի 124 հազար դեպքերի ավելի քան կեսը վերաբերում է այդ երկրի երեխաներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2017 03:01 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ. Եմենում խոլերայով վարակվածների կեսը երեխաներ են

ՄԱԿ-ի Մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեքշաբթի օրը հայտարացրել է, որ Եմենում գրանցված խոլերայի 124 հազար դեպքերի ավելի քան կեսը վերաբերում է այդ երկրի երեխաներին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև հայտարարել է, որ ապրիլի վերջերից սկսած մինչ այսօր, 932 եմենցիներ մահացել են խոլերայի հետևանքով, որոնց մեկ չորրորդը երեխաներ են եղել:

Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվում են և այդ երկրի ենթակառույցների ու հատկապես ջրամատակարարման ցանցի ոչնչացմանը զուգահեռ, խոլերայի համաճարակն արագո տարածվում է:

Սաուդյան Արաբիան 2015 թվականի մարտից ԱՄՆ-ի հովանավորությամբ ռազմական ոտնձգություն է սկսել Եմենի դեմ և այդ երկրին ցամաքային, ծովային ու օդային շրջափակման է ենթարկել` նպատակ ունենալով իշխանության վերադարձնել այդ երկրի հրաժարված նախագահ Աբդեռաբե Մանսուր Հադիին:

Ռազմական այս ոտնձգության հետևանքով զոհվել են ավելի քան 12 հազար եմենցիներ, վիրավորվել է տասնյակ հազարավոր մարդ և միլիոնավոր եմենցիներ տարհանվել են:

Արաբիայի ռազմական ոտնձգությունը նաև սննդամթերքի ու դեղորայքի սաստիկ պակաս է առաջացրել  Եմենում: