ՄԱԿ. Գազայում էլեկտրաէներգիայի պակասը կարող է աղետալի հետևանքներ ունենալ
Միջին Արևելքում ՄԱԿ-ի հումանիտար օժանդակությունների համադրման գրասենյակը չորեքշաբթի օրն ազդարարելով Գազայի հատվածում էլեկտրաէներգիայի պակասի հետևանքների կապակցությամբ, միջազգային հանրությանը կոչ է արել օժանդակել այս ճգնաժամի աղետալի հետևանքների կանխմանը:
Ընթացիկ շաբաթվա սկզբին Սիոնիստական ռեժիմը հակազդելով Գազայի հատվածի սպառած էլեկտրաէներգիայի գինը չվճարելու Պաղեստինի ինքնավար վարչակազմի որոշմանը, 30 տոկոսով կրճատել է Գազայի հատված կատարվող էլեկտրամատակարարումը:
Սիոնիստական ռեժիմի ընդունած այս որոշումը խիստ ճգնաժամի է մատնել Գազայի հատվածի ավելի քան երկու միլիոն բնակիչների կյանքը:
Էլեկտրաէերգիայի պակասը նաև ավերիչ ու անդամալույծ դարձնող ազդեցություն է գործել Գազայի հատվածում բժշկական, ջրամատակարարման ու առողջապահական ծառայությունների վրա:
Սիոնիստական ռեժիմը վերջին տասը տարիների ընթացքում շրջափակման ենթարկելով Գազայի հատվածն արգելել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում վառելիքի, դեղորայքի ու շինանյութերի մուտքն այդ տարածք: