Ավելի քան 3000 եզդիների ճակատագիրն անորոշ է
Իրաքի Սինջարի նահանգապետն ասել է.«ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման առևանգած ավելի քան 3000 եզդիների ճակատագիրը պարզ չէ : Առևանգվածների մեծ մասը կանայք, աղջիկներ ու երեխաներ են»:
Մահեմա Խալիլն անդրադառնալով 2014 թվականին Սինջարի վրա ԻԼԻՊ-ի հարձակմանն ասել է .«Ահաբեկչական խմբավորումն այդ հարձակման ժամանակ առևնագել է 6417 եզդիների»:
Սինջարը գտնվում է Իրաքի երկրորդ մեծ քաղաք ՝ Մոսուլից 80 կմ. հեռավորության վրա: Սինջարում բնակվում են հիմնականում եզդիներ»:
Ավելի վաղ, «Հաշդ Ալ-Շաաբի» խմբի խոսնակ ՝ Քարիմ Ալ-Նուրին հայտարարել էր.«Իրաքի ժողովրդական ուժերը Սինջարի Քուջու գյուղն ազատագրելուց հետո, հինգ զանգվածային գերեզմաններ են հայտնաբերել:
Ալ-Նուրին ասել է.«Գերեզմանները պատկանում են եզդիներին, որոնք գյուղի գրավման ժամանակ զոհվել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից: Մինչև 2015 թվականի վերջերը, Սինջարում հայտնաբերվել են 18 զանգվածային գերեզմաններ, որոնք վկայում են Իրաքում եզդիների դեմ ԻԼԻՊ-ի գործած ոճիրների մասին»: