ՅՈՒՆԻՍԵՖ. 9 միլիոն սիրիացի երեխաներ ունեն հումանտար օգնության կարիք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64788-ՅՈՒՆԻՍԵՖ._9_միլիոն_սիրիացի_երեխաներ_ունեն_հումանտար_օգնության_կարիք
ՄԱԿ-ի մանուկերի հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել 9 միլիոն սիրիացի երեխաներին փրկարարական օժանդակություններ ցուցաբերելու գործընթացի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2017 12:54 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ. 9 միլիոն սիրիացի երեխաներ ունեն հումանտար օգնության  կարիք

ՄԱԿ-ի մանուկերի հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել 9 միլիոն սիրիացի երեխաներին փրկարարական օժանդակություններ ցուցաբերելու գործընթացի կապակցությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ուրբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ բյուջեի պակասն սպառնում է Սիրիայում գտնվող շուրջ 6 միլիոն երեխաներին ու հարևան երկրներում ապաստանած 2.5 միլիոն երեխաներին ցուցաբերվող հումանիտար օժանդակությունների տրամադրման գոծընթացին:

«Սիրիայում հումանիտար աշխատանքների բյուջեի 220 միլիոն դոլարանոց բացն այդ երկրում պատերազմ սկսվելուց ի վեր բյուջեի ամենամեծ բացն է համարվում»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2017 թվականին Սիրիայի պատերազմից տուժած, տարհանված ու վիրավորված սիրիացի երեխաների փրկարարական աշխատանքների ու ուսման հետ կապված 1.4 միլիարդ դոլար բյուջե է պահանջել: