Կատարի շրջափակումը խոսքի ազատության ոտնահարում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64798-Կատարի_շրջափակումը_խոսքի_ազատության_ոտնահարում_է
Կատարի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարն ասել է.«Մի շարք արաբական երկրների և նրանց պարագլուխ Սաուդյան Արաբիայի կողմից Կատարի շրջափակումը և ընտանիքներին միմյանցից բաժանելը խոսքի ազատության խախտում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2017 13:55 Asia/Tehran
  • Կատարի շրջափակումը խոսքի ազատության ոտնահարում է

Կատարի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարն ասել է.«Մի շարք արաբական երկրների և նրանց պարագլուխ Սաուդյան Արաբիայի կողմից Կատարի շրջափակումը և ընտանիքներին միմյանցից բաժանելը խոսքի ազատության խախտում է»:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կատարի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Ալի Բեն Սամիղ  Ալմերին ասել է.«Կատարին շրջափաման ենթարկելը համարվում է խոսքի ազատության բոլոր չափանիշերի ոտնահարում»:

Նա Պարսիցծոցյան ափամերձ երեք երկրներից պահանջել է վերանայել իրենց որոշումները և վերջ դնեկ Կատարի շրջափակմանը:

Այս բոլորն այն դեպքում, երբ անցյալ չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատը մտահոգիչ է բնութագրել շրջափակումից հետո Կատարում հումանիտար իրավիճակը և կողմերին կոչ է արել բանակցություններ անցկացնել ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: