Թուրքիայի նախագահն սպառնացել է այդ երկրի ընդդիմադիր առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64900-Թուրքիայի_նախագահն_սպառնացել_է_այդ_երկրի_ընդդիմադիր_առաջնորդին
Թուրքիայի նախագահն այդ երկրի կառավարության ընդդիմադիր առաջնորդներից Քեմալ Քըլըչդարօղլուին զգուշացրել է, որ Ստամբուլում հանրահավաք ու երթ կազմակերպելու դեպքում նրա դեմ դատական գործ կհարոցվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2017 03:02 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահն սպառնացել է այդ երկրի ընդդիմադիր առաջնորդին

Թուրքիայի նախագահն այդ երկրի կառավարության ընդդիմադիր առաջնորդներից Քեմալ Քըլըչդարօղլուին զգուշացրել է, որ Ստամբուլում հանրահավաք ու երթ կազմակերպելու դեպքում նրա դեմ դատական գործ կհարոցվի:

Թուրքիայի նախագահն ասել է. «Արդարության պաստառ կրելն արդարություն չի բերի: Եթե դուք Թուրքիայում արդարություն եք որոնում, այն կարելի է գտնել խորհրդարանում»:

«Ժողովրդին փողոց դուրս գալու կոչ ուղղելը հարիր չէ ոչ ընդդիմությանը և ոչ էլ երկրին»,-հայտարարել է Էրդողանը հավելելով. «Եթե դատական իշխանությունները վաղը ձեր դեմ գործ հարուցեն, դրանից չզարմանաք»:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Ստամբուլում կայացած հանուն արդարության երթի երրորդ օրվա ընթացքում հայտարարել է, որ  երթը շարունակվելու է:

Ի նշան բողոքի Էնիս Բարբարօղլուի կալանավորման դեմ, Քըլըչդարօղլուն նպատակ ունի Անկարայից դեպի Ստամբուլ 450կմ երկարությամբ երթ կազմակերպել:

Բարբարօղլին «Ջոմհուրիեթ» ընդդիմադիր օրաթերթում գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

Այդ երթը կազմակերպվելու է Ստամբուլից մինչև այն բանտը, որտեղ պահվում է Էնիս Բարբարօղլին:

Քըլըչդարօղլին ուրբաթ օրը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջմանը հաջորդած մաքրագործումների երկրորդ փուլի մեկնարկը տրվել է: