Թուրքիայում կալանավորել են քրդամետ կուսակցության պատգամավորի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64966-Թուրքիայում_կալանավորել_են_քրդամետ_կուսակցության_պատգամավորի
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)` Դիարբեքիրից պատգամավոր Ալթան Թանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հունիս 18, 2017 14:06 Asia/Tehran
  • Թուրքիայում կալանավորել են քրդամետ կուսակցության պատգամավորի

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)` Դիարբեքիրից պատգամավոր Ալթան Թանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը, նման որոշում կայացրել է Շանլըուրֆայի դատարանը: Քրդամետ կուսակցության պատգամավորի դեմ ներկայացվել է «ժողովրդին ատելության և թշնամության հրահրելու» մեղադրանք` պատճառաբանելով, որ Ալթան Թանը 2012 թ-ի մարտի 21-ին Շանլըուրֆայում անցկացված Նովրուզի տոնակատարության ժամանակ վերոնշյալ բնույթ ունեցող ելույթով է հանդես եկել: Նշենք, որ Թուրքիայում ճաղերի հետևում է գտնվում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսկցության 11 պատգամավոր , այդ թվում` կուսակցության համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշը:

Ankakh.com