Թուրքիան Նախիջեւանի հետ ազատ առեւտրի գոտի է ստեղծում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65022-Թուրքիան_Նախիջեւանի_հետ_ազատ_առեւտրի_գոտի_է_ստեղծում
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, թե առաջիկայում Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ազատ առեւտրի գոտի կստեղծվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2017 07:29 Asia/Tehran
  • Թուրքիան Նախիջեւանի հետ ազատ առեւտրի գոտի է ստեղծում

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, թե առաջիկայում Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ազատ առեւտրի գոտի կստեղծվի։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Կարսում հայտարարել է, թե իրենք առեւտրային հարթակ են ստեղծում, որի միջոցով Նախիջեւանից առանց մաքսատուրքերի 100 մլն դոլարի ապրանք կգա Թուրքիա եւ հակառակը։

Նա շեշտել է, թե Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ առեւտուրը կլինի այնպես ինչպես օրինակ Թուրքիայի մի քաղաքն իրականացնում է Թուրքիայի մեկ այլ քաղաքի միջեւ

Թուրք նախարարը նշել է, թե նախատեսվում է ակտիվացնել նաեւ Իրանի ու Վրաստանի հետ սահմանային բիզնես ծրագրերը։

News.am