Մարդու իրավունքների դիտորդը բողոքել է Բահրեյնում խոսքի ազատության ոտնահարման դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65074-Մարդու_իրավունքների_դիտորդը_բողոքել_է_Բահրեյնում_խոսքի_ազատության_ոտնահարման_դեմ
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը բողոքեց Բահրեյնում խոսքի ազատության ոտնահարման և «Ալ-Վասեթ» պարբերականի փակվելու դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2017 02:58 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների դիտորդը բողոքել է Բահրեյնում խոսքի ազատության ոտնահարման դեմ

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը բողոքեց Բահրեյնում խոսքի ազատության ոտնահարման և «Ալ-Վասեթ» պարբերականի փակվելու դեմ:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության միջինարևելյան բաժնի տեղակալ Ջո Սթորքը քննադատել է Մարրոկոյում գյուղացիության բողոքի ցույցերի մասին հրապարակած հոդվածի պատճառով «Ալ-Վասեթ» օրաթերթը փակելու Ալե Խալիֆայի քայլը:

«Բահրեյնի ռեժիմի կողմից «Ալ-Վասեթ» օրաթերթի արգելափակումը խոսքի ազատության իրավունքի ու մամուլի օրենքի ոտնահարում և մամուլի ազատության բռնահարում է համարվում»,-հաղորդագրության մեջ նշել է Ջո Սթորքը:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության միջինարևելյան բաժնի տեղակալը հավելել է. «Բահրեյնում հրատարակվող մամուլը պիտի իրավունք ունենա կարծիք հայտնել ու քննադատել Մարրոկոյի և կամ որևէ այլ երկրի պաշտոնատարներին: «Ալ-Վասեթ» օրաթերթի արգելափակումը անկախ տեսակետների արտահայտման հանդեպ Բահրեյնի ռեժիմի անհանդուրժողականության վառ ապացույցն է համարվում»: