Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65574-Թուրքիան_թույլ_չի_տա_Սիրիայի_հյուսիսում_որևէ_պետություն_ստեղծվի._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շանլըուրֆայի Ջեյլանփնար շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե շարունակեն պայքարը Թուրքիայի մասնատմանը ձգտող ուժերի դեմ և քրդական ուժերին թույլ չեն տա պետություն ստեղծել Թուրքիայից դեպի արևելք՝ Սիրիայի հյուսիսում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 11:24 Asia/Tehran
  • Թուրքիան թույլ չի տա Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շանլըուրֆայի Ջեյլանփնար շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե շարունակեն պայքարը Թուրքիայի մասնատմանը ձգտող ուժերի դեմ և քրդական ուժերին թույլ չեն տա պետություն ստեղծել Թուրքիայից դեպի արևելք՝ Սիրիայի հյուսիսում:

Դիմելով անկախության ձգտող քրդական ուժերին՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է.

«Իմացեք, ովքեր էլ լինեն ձեր կողքին, ովքեր էլ լինեն ձեր թիկունքին, միևնույն է, թուրքական պետությունը իր զինուժով և բոլոր այլ հնարավորություններով թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի: Մենք այս մասին բազմիցս հայտարարել ենք, թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ այլուր»:

nyut.am/