Մեկ միլիոն պաղեստինցիներ խոշտանգման են ենթարկվում սիոնիստների կողմից
Պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն հայտարարել է, որ մեկ միլիոն պաղեստինցիներ Սիոնսիտական ռեժիմի բանտերում խոշտանգման են ենթարկվում:
Պաղեստինի լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը խոշտանգման զոհերի հովանավորության միջազգային օրվա՝ հունիսի 26-ի առիթով, պաղեստինցի գերիների ու ազատորդիների հարցերով զբաղվող կոմիտեն հավաստիացրել է, որ սիոնիստական ռեժիմը 80 տարբեր ձևերով բանտերում խոշտանգում է պաղեստինցիներին:
Այդ կոմիտեն հայտարարել է, որ պաղեստինցի գերիներին հոգեպես ու ֆիզիկապես խոշտանգելը մարդու իրավունքների ոտնահարում և միջազգային օրենքների համաձայն՝ մարդկության դեմ ոճրագործություն է համարվում:
Պաղեստինյան այս կառույցը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը պաղեստինցիներին ճնշելով, նրանց մեջ սարսափ տարածելով, հավաքական պատժելով փորձում է փոխել պաղեստինյան հասարակության կառուցվածքը:
Պաղեստինյան պաշտոնական տվյալներով՝ ներկայիս շուրջ յոթ հազար պաղեստինցիներ ծանր պայմաններում կալանավորված են Իսրայելի բանտերում: