Ռոհանի. Թեհրանի քաղաքականությունը հիմնված է Դոհայի հետ հարաբերությունների առավել ընդլայնման վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65614-Ռոհանի._Թեհրանի_քաղաքականությունը_հիմնված_է_Դոհայի_հետ_հարաբերությունների_առավել_ընդլայնման_վրա
ԻԻՀ նախագահը Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Կատարի կառավարության ու ժողովրդի կողքին: «Թեհրանի քաղաքականությունը հիմնված է Դոհայի հետ հարաբերություններն առավել ընդլայնելու վրա». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2017 02:46 Asia/Tehran
  • Ռոհանի. Թեհրանի քաղաքականությունը հիմնված է Դոհայի հետ հարաբերությունների առավել ընդլայնման վրա

ԻԻՀ նախագահը Կատարի էմիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Կատարի կառավարության ու ժողովրդի կողքին: «Թեհրանի քաղաքականությունը հիմնված է Դոհայի հետ հարաբերություններն առավել ընդլայնելու վրա». ասել է նա:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալ Սանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորելով Ֆեթր բարեբաստիկ տոնի կապակցությամբ, ասել է. «Կատարի տնտեսությանը սատարելը և հատկապես երկու երկրի մասնավոր բաժինների միջև հարաբերությունների ընդլայնումն Իրանի ու Կատարի ընդհանուր նպատակներից են»:

ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ տարածաշրջանում առկա խնդիրները երկխոսության միջոցով կկարգավորվեն: «Իրանը պատրաստ է համագործակցել ու օժանդակել ցանկացած քայլի, որն անհրաժեշտ կլինի տարածաշրջանում անդորրը վերականգնելու համար». ասել է նա:

Իրանի գործադիր իշխանության ղեկավարը քննադատելով տարածաշրջանի որոշ արաբական երկրների կողմից Կատարի շրջափակման ենթարկվելն, ասել է. «Իրանի օդային, ցամաքային ու ծովային տարածքը միշտ բաց է եղբայր ու հարևան երկիր Կատարի դիմաց»:

Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բեն Համդ Ալ Սանին այս հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնելով Կատարի կառավարության ու ժողովրդի հանդեպ Իրանի կառավարության ու ժողովրդի ցուցաբերած հովանավորության կապակցությամբ, ասել է. «Իրանի ու Կատարի միջև հարաբերությունները մշտապես ընդլայնվել են և Կատարը երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման համար պատրաստակամություն ունենալով նաև պատրաստ է համագործակցել իսլամ աշխարհի հարցերի կարգավորման ուղղությամբ»: