Կատարն արձագանքել է բանակցությունից հրաժարվելու Արաբիայի դիրքորոշմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i65838-Կատարն_արձագանքել_է_բանակցությունից_հրաժարվելու_Արաբիայի_դիրքորոշմանը
Կատարը դատապարտել է Դոհայի շրջափակմանը վերջ դնելու հարցով բանակցություններ անցկացնելուց հրաժարվելու Արաբիայի դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 12:50 Asia/Tehran
  • Կատարն արձագանքել է բանակցությունից հրաժարվելու Արաբիայի դիրքորոշմանը

Կատարը դատապարտել է Դոհայի շրջափակմանը վերջ դնելու հարցով բանակցություններ անցկացնելուց հրաժարվելու Արաբիայի դիրքորոշումը:

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Կատարի ԱԳ նախարար Շեյխ  Մուհամմեդ Բեն Աբդուլռահման Ալ Սանին անընդունելի է համարել իր երկրի նկատմամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը: Նա ասել է.«Այդ դիրքորոշումը հակադրվում է միջազգային հարաբերությունների սկզբունքներին»:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ Ջուբեյրը երեքշաբթի օրն ընդգծել է.«Կատարի հետ հարաբերությունների նորմալացման համար Արաբիայի ու նրա դաշնակիցների ներկայացրած պահանջների շուրջ  Կատարի հետ բանակցությունները բացառված են»:

Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրները,  պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Պահանջների ցուցակում են նաև Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը , երկրում թուրքական ռազմակայանի փակումը և «Համաս» շարժման  ու « Մուսուլման եղբայրներ» խմբակցության հետ հարաբերությունների խզումը:

Ավելի վաղ, Ադել Ալ Ջուբեյրը Twitter-ի իր էջում գրել էր, որ Դոհայի հարցով Ռիադի ներկայացրած պահանջները բանակցության ենթակա չեն և Կատարը պետք է  դադարեցնի ահաբեկչության ֆինանսավորումը ու ծայրահեղականության բորբոքումն ամբողջ տարածաշրջանում։

Նշենք, որ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և  Եգիպտոսը հունիսի 5-­ին խզել են դիվանագիտական հարաբերությունները  Կատարի հետ,  նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: