Սաուդցիները փորձում են նորմալ ներկայացնել Արաբիայի և Իսրայելի հարաբերությունները
Սոցիալական կայքերում արդարացնելով Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի վերջին ավիահարձակումը, սաուդցի օգտատերերը պաշտպանել են Իսրայելի ռեժիմի հետ Ռիադի հարաբերությունների նորմալացումը:
«Սամա» պաղեստինյան գործակալության հաղորդմամբ՝ սաուդցի օգտատերերը հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկաչական խումբ է: Նրանք նշել են, որ շարժումն անիրական քարոզչություններ է տանում ՝ Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա իսրայելի իրականացրած հարձակումների վերաբերյալ:
Ինտերնետային օգտատերերը նշել են, որ հաշվի առնելով Պարսից ծոցի երկրների միջև տիրող ճգնաժամային իրավիճակը, Արաբիան անհրաժեշտ է համարում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացումը:
Մյուս կողմից, օգտատերերի մի մասը «բացահայտ դավաճանություն» է գնահատել Ռիադի և Թել Ավիվի հարաբերությունների նորմալացումը, հայտարարելով, որ Սիոնիստական ռեժիմն արաբների նկատմամբ դրական մոտեցում չունի և այդ մասին են վկայում արաբա-իսլամական տարածքների օկուպացումը և ռեժիմի գործած բազմաթիվ ոճւրները: