Իրաքում վերջ դրվեց ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայությանը
Իրաքի կառավարական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ երկրի զինված ուժերը հինգշաբթի օրը ազատագրել են Մոսուլը:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Իրաքի ուժերը հինգշաբթի օրը ազատագրել են Մոսուլի Ալ-Նուրի մզկիթը և քաղաքը մաքրել են ԻԼԻՊ-ականների ներկայությունից:
«Նինվե» ռազմական օպերացիայի ուժերի հրամանատար Աբդոլամիր Աբդոլռաշիդ Յարոլլահն ասել է.-«Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպության ուժերը ազատագրել են Մոսուլի Ալ-Նուրի մզկիթը և Ալ-Հադբա և Ալ-Սերջխանա տարածքները և շարունակում են իրենց առաջխաղացումը քաղաքում»:
2014 թ. հունիսին ԻԼԻՊ-ահաբեկչական խմբի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին Մոսուլի Ալ-Նուրի մզկիթում իրեն հռչակեց որպես ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆա:
Իրաքյան աղբյուրները տեղեկացրել են, որ Մոսուլի արևմտյան հատվածում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ:
Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել էր 2016 թ.-ին: