Թուրքիան ավելացրել է Կատարում իր ռազմական կոնտինգենտը
Թուրքիան ավելացրել է Կատարում իր ռազմական կոնտինգենտի թիվը` հասցնելով հազար զինվորականի: Այս մասին հաղորդում է «Al Jazeera» հեռուստաալիքը:
Ըստ տեղեկության` թուրք զինվորականների երկրորդ խումբը Կատար է ժամանել հունիսի 30-ին: «Թուրք զինվորականները Կատարի զինված ուժերի հետ միասին «Ռառիկ բին Զիյադ» ռազմական բազայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն»,- հաղորդում է հեռուստաալիքը: Զորավարժությունների անցկացման ամսաթիվը չի հաղորդվում: Նախօրեին Կատարի պաշտպանության նախարար Հալիդ ալ Աթթայը ժամանել էր Անկարա, որտեղ հանդիպում էր ունեցել իր թուրք գործընկերոջ` Ֆիքիր Ըշըքի հետ: Հունիսի 9-ին ուժի մեջ է մտել Կատարի և Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիրը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել էր Անկարայում 2016 թ-ի նոյեմբերին: Ավելի վաղ Կատարում թուրքական ռազմական կոնտենգենտի տեղակայման մասին Թուրքիայի և Կատարի միջև համաձայնագրի վավերացման մասին Թուրքիայում օրենք է ընդունվել: Մայիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական կապերի խզում՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման մեջ: Լիբիայի, Եմենի, ինչպես նաև Մալդիվների և Մավրիկիոսի իշխանությունները ևս հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:
Ankakh.com