Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման հերթական դեպքն է գրանցվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66220-Թուրքիայում_զինվորների_զանգվածային_թունավորման_հերթական_դեպքն_է_գրանցվել
Թուրքիան չեն դադարում ցնցել զինվորների զանգվածային թունավորման շարունակական դեպքերը, այս անգամ Էդիրնե քաղաքի զինվորական զորամասի 14 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց, գրում է demokrathaber.org կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 17:42 Asia/Tehran
  • Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման հերթական դեպքն է գրանցվել

Թուրքիան չեն դադարում ցնցել զինվորների զանգվածային թունավորման շարունակական դեպքերը, այս անգամ Էդիրնե քաղաքի զինվորական զորամասի 14 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց, գրում է demokrathaber.org կայքը:

Վերջին ամսում սա Թուրքիայում զինվորների զանգվածային թունավորման արդեն 5-րդ դեպքն է:

Օրեր առաջ 87 զինվոր հոսպիտալացվել էր Մուղլայում, իսկ ավելի վաղ 730 զինվոր թունավորվել էր Մանիսա նահանգի զորամասերից մեկում:

Նույն օրերին Թուրքիայի Կաստամոնու քաղաքի զորամասերից մեկում Ռամադանի պահքի ժամի ավարտից հետո տոնական ընթրիքի մասնակցած զինվորներից 38-ը հոսպիտալացվել են:

Հիվանդանոցում հայտնված զինվորներից մեկը պատմել էր, թե սնունդ արտադրող ընկերությունը, որից իրենց հրամցրել են ուտելիքը, պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զարմիկին:

Tert.am