Ղազաղստանի Աստանայոմ մեկնարկել են «Սիրիական-սիրիական» բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66356-Ղազաղստանի_Աստանայոմ_մեկնարկել_են_Սիրիական_սիրիական_բանակցությունները
Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի պատվիրակությունների և Սիրիայի կառավարության ու զինված ընդդիմադիրների ներկայացուցիչների մասնակցությամբ, հուլիսի 4-ին Ղազաղստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է «Սիրիական-սիրիական» բանակցությունների 5-րդ փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 13:35 Asia/Tehran
  • Ղազաղստանի Աստանայոմ մեկնարկել են «Սիրիական-սիրիական» բանակցությունները

Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի պատվիրակությունների և Սիրիայի կառավարության ու զինված ընդդիմադիրների ներկայացուցիչների մասնակցությամբ, հուլիսի 4-ին Ղազաղստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է «Սիրիական-սիրիական» բանակցությունների 5-րդ փուլը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, «Սիրիական-սիրիական» բանակցություններին մասնակցող պատվիրակությունները բանակցելու են Սիրիայի իրավիճակին առնչվող վերջին զարգացումների մասին:

Նախատեսվել է չորեքշաբթի օրը բոլոր պատվիրակություններին ներկայությամբ  ընդհանուր նիստ անցկացնել:

Աստանայի բանակցություններում ՌԴ-ի պատվիրակությանը գլխավորում է Սիրիայի հարցերով այդ երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:

Իսկ Իրանի պատվիրակությունը ղեկավարում է ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին:

Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ապահով 4 տարածքների սահմանների պարզումը և այդ երկրում լարվածության խաղաղեցումը Սիրիայի խաղաղության բանակցությունների 5-դ փուլի օրակարգերից են:

Ակնկալվում է, որ բանակցող կողմերը ստորագրեն ապահով տարածքների առաջացմանն առնչվող փաստաթղթերը: