Թուրքիայում ոստիկանությունը 12 իրավապաշտպանի է ձերբակալել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66538-Թուրքիայում_ոստիկանությունը_12_իրավապաշտպանի_է_ձերբակալել
Թուրքիայում ոստիկանությունը 12 իրավապաշտպանի է ձերբակալել, այդ թվում՝ «Amnesty International»-ի թուրքական գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերին: Իրավապաշտպաններին ձերբակալել են Բույուկադա կղզու հյուրանոցներից մեկում հանդիպման ժամանակ: Պատճառը հայտնի չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2017 12:06 Asia/Tehran
  • Թուրքիայում ոստիկանությունը 12 իրավապաշտպանի է ձերբակալել

Թուրքիայում ոստիկանությունը 12 իրավապաշտպանի է ձերբակալել, այդ թվում՝ «Amnesty International»-ի թուրքական գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերին: Իրավապաշտպաններին ձերբակալել են Բույուկադա կղզու հյուրանոցներից մեկում հանդիպման ժամանակ: Պատճառը հայտնի չէ:

Նշվում է, որ ձերբակալվածների թվում երկու օտարերկրացի կա՝ Գերմանիայի եւ Շվեդիայի քաղաքացիներ, ինչպես նաեւ հյուրանոցի սեփականատերը:

Ըստ Reuters-ի՝ «Amnesty International»-ը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, որոնք մասնակցել են անվտանգության եւ տեղեկատվության կառավարման հարցերի նվիրված սեմինարի:

«Դա իշխանության չարաշահում է, որն ընդգծում է անկայուն իրավիճակը, որին բախվում են իրավապաշտպանները Թուրքիայում»,- ասել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետին:

hartak.am/