Իրաքը հայտարարել է, որ Իրանը չի միջամտում այդ երկրի հարցերին
Իրաքի նախագահը հայտարարել է, որ ԻԻՀ-ն որևէ միջամտություն չի կատարում այդ երկրի ներքին հարցերին:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի նախագահ Ֆոադ Մաըսումը հինգշաբթի օրը Արաբիայի «Աըքազ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Իրաքը չի կարող Իրանի թշնամին լինել, քանի որ մեր կառավարությունը ձգտում է բոլոր երկրների հետ հավասարակշռված հարաբերության: Իսկ Իրաքի ներքին հարցերին Իրանի միջամտության մասին հայտարարությունները քաղաքական ենթահող ունեն»:
«Մինչ օրս իրանցի նույնիսկ մեկ պաշտոնատար Իրաքի կառավարությունից չի պահանջել որոշակի քայլ ձեռնարկել: Իրանի ու Իրաքի միջև հարաբերությունները բարեկամական են»,-ընդգծեցլէ Մաըսումը:
Նա հավելել է. «Իրաքում կան զինվորական խորհրդատուներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Թուրքիայից և Իրանից և պետք է օգտվել նրանց փորձից»:
Ավելի վաղ, Իրաքի ԱԳ նախարար Էբրահիմ Ալ-Ջաըֆարին ասել էր, որ տարածաշրջանում իրանաֆոբիան որևէ տրամաբանական հիմնավորում չունի և 2003 թվականից ի վեր ԻԻՀ-ն երբևէ զորուժ չի գործուղել Իրաք: