Տարածաշրջանում ահաբեկչության տարածման պատճառը արտաքին ուժերի միջամտությունն է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66688-Տարածաշրջանում_ահաբեկչության_տարածման_պատճառը_արտաքին_ուժերի_միջամտությունն_է
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հայտարարել է, որ տարածաշրջանում ահաբեկչության տարածման պատճառը արտաքին ուժերի ռազմական միջամտությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 06:51 Asia/Tehran
  • Տարածաշրջանում ահաբեկչության տարածման պատճառը արտաքին ուժերի միջամտությունն է

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հայտարարել է, որ տարածաշրջանում ահաբեկչության տարածման պատճառը արտաքին ուժերի ռազմական միջամտությունն է:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ անդրադառնալով Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում արտաքին ուժերի ռազմական միջամտությանը, Ղոլամալի Խոշռուն ասել է.-«Խաղաղության և կայունության պատրվակով արված այդ միջամտությունների արդյունքում, տարածաշրջանում մեծացել է ծայրահեղականության և բռնարարքների վտանգը»:

«ԻԼԻՊ ահաբեկչական խումբը ստեղծող երկրները  չեն կարողանում ահաբեկչության դեմ կոալիցիա ձևավորել, քանի որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հակահաբեկչական պայքարը ցուցադրական բնույթ է կրում». հավելել է նա: 

Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունների կապակցությամբ ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ասել է.-«Իրանը տարածաշրջանային կայուն ուժ է, սակայն Սաուդյան Արբիան դրակատարություն է ունեցել ահաբեկչական խմբերի, այդ թվում` Թալիբների և Ալ-Ղաիդայի ձևավորման գործում: Իսկ Ռիադի բոլոր քայլերը ավերիչ ու ապակայունացնող են»:

Ղոլամալի Խոշռուի խոսքերով,  ահաբեկչության հովանավորման վերաբերյալ  Սաուդյան Արաբիայաի արքայազն Մոհամեդ Բեն Սալմանի վերջին  հայտարարությունները ցույց են տալիս, որ վահաբիականության անվան ներքո կատարվող բոլոր գործողությունների թիկունքում կանգնած է Սաուդյան Արաբիան: