Թուրքիայում ձերբակալել են «Amnesty International»-ի ղեկավարի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66710-Թուրքիայում_ձերբակալել_են_amnesty_international_ի_ղեկավարի
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության` Թուրքիայի գծով տնօրեն Իդիլ Էսերը և կազմակերպության 11 ակտիվիստ ձերբակալվել են Ստամբուլի շրջանում գտնվող Իշխանաց կղզիներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 11:41 Asia/Tehran
  • Թուրքիայում ձերբակալել են «Amnesty International»-ի ղեկավարի

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության` Թուրքիայի գծով տնօրեն Իդիլ Էսերը և կազմակերպության 11 ակտիվիստ ձերբակալվել են Ստամբուլի շրջանում գտնվող Իշխանաց կղզիներում:

Այս մասին գրում է թուրքական «Միլիեթ» թերթը: Հաղորդվում է, որ ակտիվիստների խումբը ձերբակալվել է Բույուքադա կղզում գտնվող հյուրանոցներից մեկում իրավապաշտպան կոնֆերանսի ժամանակ: Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանում ձերբակալման փաստն ու դրա պատճառները: «Մենք խորապես մտահոգված և վրդովված ենք, որ Թուրքիայի մի շարք առաջատար իրավապաշտպաներ, այդ թվում` «Amnesty International»-ի` Թուրքիայի գծով տնօրենը, առանց պատճառի, բացեիբաց ձերբակալվել են: Իդիլ Էսերը և նրա հետ ձերբակալվածները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Սալիլ Շետտին: Էսերի և մյուս ակտիվիստների գտնվելու վայրն անհայտ է: Նրանց թվում կան երկու օտարերկրացիներ` Գերմանիայի և Շվեդիայի քաղաքացիներ: Հաղորդվում է, որ ձերբակալված իրավապաշտպաններին, ըստ երևույթին, թույլ չեն տվել կապվել փաստաբանների և հարազատների հետ: Հունիսի սկզբին Թուրքիայի իշխանությունները Իզմիրում կալանավորել էին «Amnesty International»-ի տեղի մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչին` նրան կասկածելով 2016 թ-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Նրա հետ մեկտեղ ձերբակալել էին նաև կազմակերպության թուրքական գրասենյակի 22 աշխատակիցների: 2016 թ-ին մարդու իրավունքների խախտման մասին կազմակերպության զեկույցում նշված էր, որ պետական հեղաշրջման փորձից հետո «տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել են ճաղերի հետևում, դադարեցվել է հարյուրավոր հասարակական կազմակերպությունների գործունեությունը, բազմաթիվ ԶԼՄ-ներ փակվել են, իսկ մեծամասամբ քրդերով բնակեցված շրջաններում շարունակվում են ռազմական գործողությունները»:
Ankakh.com