ԻԼԻՊ-ը հաստատել է Ալ-Բաղդադիի մահը
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հաղորդագրություն,որում հաստատել է խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադիի սպանվելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, հղում անելով Alsumaria հեռուստաընկերությանը:
ԻԼԻՊ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալ-Բաղդադին մահացել է և շուտով կհայտարարվի նրան փոխարինողի անունը:
Հղում անելով Alsumaria հեռուստաընկերությանը, Ալ Ալամ հեռուստաընկերությունը հաղորդել է.«Առանց որևէ քարոզչության Ալ Բաղդադիի սպանության մասին լուրի հրապարակումը , չնայած այդ ահաբեկչական խմբավորման պարագլուխների մասին մինչ այժմ հրապարակված հաղորդագրություններին, բազում հարցեր են առաջացրել այդ խմբավորման անդամների մոտ»:
Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադին կիրակի օրը պաշտոնապես հանդես է եկել Մոսուլ քաղաքի ազատագրման և այդ քաղաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կրած պարտության մասին հայտարարությամբ: