ԻԼԻՊ-ը հաստատել է Ալ-Բաղդադիի մահը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66974-ԻԼԻՊ_ը_հաստատել_է_Ալ_Բաղդադիի_մահը
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հաղորդագրություն,որում հաստատել է խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադիի սպանվելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, հղում անելով Alsumaria հեռուստաընկերությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2017 13:31 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ը հաստատել է Ալ-Բաղդադիի մահը

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հաղորդագրություն,որում հաստատել է խմբավորման ղեկավար Աբու Բաքր Ալ-Բաղդադիի սպանվելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, հղում անելով Alsumaria հեռուստաընկերությանը:

ԻԼԻՊ-ի  հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալ-Բաղդադին մահացել է և շուտով կհայտարարվի նրան փոխարինողի անունը:

Հղում անելով  Alsumaria հեռուստաընկերությանը, Ալ Ալամ հեռուստաընկերությունը հաղորդել է.«Առանց որևէ քարոզչության Ալ Բաղդադիի սպանության մասին լուրի հրապարակումը , չնայած այդ ահաբեկչական խմբավորման պարագլուխների մասին մինչ այժմ հրապարակված հաղորդագրություններին, բազում հարցեր են առաջացրել այդ խմբավորման անդամների մոտ»:

Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադին կիրակի օրը պաշտոնապես հանդես է եկել Մոսուլ քաղաքի ազատագրման և այդ քաղաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կրած պարտության մասին հայտարարությամբ: