Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը բանակցում է եվրոպացիների հետ անկախության հարցով հանրաքվեի շուրջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i66994-Իրաքյան_Քուրդիստանի_ղեկավարը_բանակցում_է_եվրոպացիների_հետ_անկախության_հարցով_հանրաքվեի_շուրջ
Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին դիվանագիտական հատուկ պատվիրակության հետ այսօր ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2017 14:50 Asia/Tehran
  • Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը բանակցում է եվրոպացիների հետ անկախության հարցով հանրաքվեի շուրջ

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին դիվանագիտական հատուկ պատվիրակության հետ այսօր ժամանել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:


Սեպտեմբերին անկախության հարցով հանրաքվեի պատրաստվող Իրաքի քրդերի առաջնորդը Բրյուսելում հանդիպումներ կունենա մի շարք եվրոպացի պաշտոնյաների, ինչպես նաև Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ Իրաքի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե իրաքցի քրդերի անկախության վերաբերյալ հանրաքվեն խոչընդոտվի՝ դա կդառնա նոր արյունալի պատերազմի պատճառ:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, պատասխանելով Մասուդ Բարզանիի հայտարարությանը, հիշեցրել է քրդերին, որ նման բաժանման համար նրանք ոչ այնքան բարենպաստ տարածաշրջանում են ապրում:

Իսկ ահա Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ Անկարան Իրաքյան Քուրդիստանի սպասվող հանրաքվեն սարսափելի սխալ է որակել:

tert.am/