Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Պարսից ծոցի երկրներ
Հուլիս 12, 2017 19:25 Asia/Tehran
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հուլիսի 15-16-ը կայցելի Կատար, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ եւ ԱՄԷ` փորձելով մեղմել տարածաշրջանային լարվածությունը, փոխանցում է Reuters-ը:
«Ներկա լարվածությամբ մտահոգ, որը բոլոր երկրներին է առնչվում, որոնց հետ սերտ եւ բարեկամական հարաբերություններ ունենք, մենք արագ ապաթեժացման կոչ ենք անում, որը կբխեր յուրաքանչյուրի շահերից»,- նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը պատժամիջոցներ են սահմանել Կատարի նկատմամբ` նրան մեղադրելով ծայրահեղական խմբավորումներին ֆինանսավորելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները ժխտում է:
News.am
Պիտակ