Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը քննադատել է արաբական երկրներում խոսքի ազատության ոտնահարումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67120-Մարդու_իրավունքների_դիտորդ_կազմակերպությունը_քննադատել_է_արաբական_երկրներում_խոսքի_ազատության_ոտնահարումը
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը քննադատելով Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրներում խոսքի ազատության ոտնահարումն, ասել է. «Այդ երկրները չնայած իրենց միջև առկա տարաձայնություններին մարդու իրավունքների ակտիվիստների ու խոսքի ազատության ոտնահարման հարցում համակարծիք են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 03:00 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը քննադատել է արաբական երկրներում խոսքի ազատության ոտնահարումը

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը քննադատելով Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրներում խոսքի ազատության ոտնահարումն, ասել է. «Այդ երկրները չնայած իրենց միջև առկա տարաձայնություններին մարդու իրավունքների ակտիվիստների ու խոսքի ազատության ոտնահարման հարցում համակարծիք են»:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության միջինարևելյան բաժնի տնօրեն Սարա Լիհ Ուիթսոնը չորեքշաբթի գիշեր իր թուիթերյան էջում գրել է. «Պարսից ծոցի ափամերձ արաբական երկրները հալածանքների նոր մակարդակի են բարձրացել ու հիմա իրենց քաղաքացիներին ազատազրկում են այլ երկրներին աջակցելու կամ քննադատելու մեղադրանքով»:

Արաբիան և նրա դաշնակիցներ՝ Էմիրությունները, Բահրեյնն ու Եգիպտոսը նախօրեին իրենց քաղաքացիներին զգուշացրեցին, որ Կատարին հովանավորելու դեպքում կարող են ազատազրկման կամ տուգանքի ենթարկվել: