Թուրքիայի ռազմաբազաներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67140-Թուրքիայի_ռազմաբազաներից_մեկում_հրդեհ_է_բռնկվել_կան_տուժածներ
Թուրքիայի Քիլիս նահանգում գտնվող ռազմաբազայի տարածքում դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է թուրքական haberler.com կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 07:53 Asia/Tehran
  • Թուրքիայի ռազմաբազաներից մեկում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ

Թուրքիայի Քիլիս նահանգում գտնվող ռազմաբազայի տարածքում դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է թուրքական haberler.com կայքը:

Նշվում է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարար ջոկատները մի քանի ժամ է՝ չեն կարողանում իրավիճակն առնել հսկողության տակ:

Բազայում գտնվող զինծառայողները տարհանվել են, 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:


Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: 

tert.am/