Թուրքիան և Իսրայելը մտադիր են գազատար կառուցել` Եվրոպա գազ մատակարարելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67184-Թուրքիան_և_Իսրայելը_մտադիր_են_գազատար_կառուցել_Եվրոպա_գազ_մատակարարելու_համար
Թուրքիան և Իսրայելը մտադիր են մինչև տարեվերջ համաձայնագիր ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ, որով միջերկրածովյան հանքերից գազ կմատակարարվի դեպի Եվրոպա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 13, 2017 18:03 Asia/Tehran
  • Թուրքիան և Իսրայելը մտադիր են գազատար կառուցել` Եվրոպա գազ մատակարարելու համար

Թուրքիան և Իսրայելը մտադիր են մինչև տարեվերջ համաձայնագիր ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ, որով միջերկրածովյան հանքերից գազ կմատակարարվի դեպի Եվրոպա:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի, ջրամատակարարման և ազգային ենթակառուցվածքների նախարար Յուվալ Շտայնիցը: Նրա խոսքով` գազատարի կառուցման հարցով նախնական միջկառավարական համաձայնագրի կնքման մասին որոշումը կայացվել է բանակցությունների 4 փուլի արդյունքում:

Իսրայելցի նախարարը նշել է, որ ներկա պահին ինտենսիվ բանակցություններ են անցկացվում երկու գազամուղ գծի կառուցման շուրջ: Դրանցից մեկը նախատեսվում է կառուցել Թուրքիայում` հասնելով Եվրոպա: Մյուս գազատարը կանցնի Կիպրոսի և Հունաստանի միջով` հասնելով Իտալիա:

Համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կընդունվի այս տարի էներգետիկայի թուրք նախարար Բերաթ Ալբայրաքի` Իսրայել այցի ժամանակ:

https://lratvakan.am/