Մոսուլում ձերբակալվել են հարյուրավոր ահաբեկիչներ
Մոսուլի ամբողջական ազատագրումից օրեր անց, Իրաքի համատեղ օպերացիայի հրամանատարությունը տեղեկացրել է քաղաքում 250 ահաբեկիչների ձերբակալման մասին:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի համատեղ օպերացիայի հրամանատարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ձերբակալվածները Մոսուլում թաքնվել էին թունելներում: Ձերբակալվածների խմբում կան ԻԼԻՊ-ի պարագլուխներ:
Դա այն դեպքում, երբ իրաքյան ուժերն ավելի վաղ ևս Մոսուլի արևմտյան շրջանից փախուստի ժամանակ թիրախավորել էին մեծ թվով ԻԼԻՊ-ականների:
Մեկ այլ լուրի համաձայն՝ իրաքյան կործանիչները ռմբակոծել են Սիրիայի հետ այդ երկրի սահմանգծում գտնվող ԻԼԻՊ-ի դիրքերը:
Այդ ավիահարձակումների ընթացքում, սպանվել են տասնյակ ահաբեկիչներ: Հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: