Բաղդադում կայացել է Իրաքի ու Եգիպտոսի ԱԳ նախարարների մամլո ասուլիսը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67700-Բաղդադում_կայացել_է_Իրաքի_ու_Եգիպտոսի_ԱԳ_նախարարների_մամլո_ասուլիսը
Իրաքի ԱԳ նախարարն ասել է.«Բաղդադի դիրքորոշումը հստակ է և արաբական բոլոր երկրներին կոչ է անում պահպանել հավասարակշռված հարաբերությունները»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 19, 2017 19:10 Asia/Tehran
  • Բաղդադում կայացել է Իրաքի ու Եգիպտոսի ԱԳ նախարարների մամլո ասուլիսը

Իրաքի ԱԳ նախարարն ասել է.«Բաղդադի դիրքորոշումը հստակ է և արաբական բոլոր երկրներին կոչ է անում պահպանել հավասարակշռված հարաբերությունները»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:

 

Այսօր Բաղդադում Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Ալ-Շոքրիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Էբրահիմ Ջաաֆարին ասել է.«Կահիրեն երբևե Բաղդադին չի առաջարկել միանալ Կատարի դեմ ստեղծված կոալիցիային»:

Իրաքի  «Ալ Դաավաթ» կուսակցության առաջնորդ՝ Ջասեմ Ալ- Բայաթին վերջերս ասել էր,որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իրաքի վարչապետին ճնշման տակ են դրել միանալու Կատարի դեմ կոալիցիային»:

Սամեհ Ալ-Շոքրին ընդգծել է ահաբեկչությանը դիմակայելու ուղղությամբ Եգիպտոսի և Իրաքի համագործակցության անհրաժեշտությունը:

Եգիպտոսի ԱԳ նախարարը նաև հանդիպել ու բանակցել է Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադիի հետ:

Սամեհ Ալ-Շոքրին  այսօր ժամանել է Բաղդադ՝ տարածաշրջանի զարգացումների շուրջ Իրաքի պաշտոնյաների հետ խորհրդակցելու նպատակով: