Ալ-Էբադի. «Մոսուլում զոհերի թիվը չափազանցվում է»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67798-Ալ_Էբադի._Մոսուլում_զոհերի_թիվը_չափազանցվում_է
Իրաքի վարչապետն ասել է. «Մոսուլն ԻԼԻՊ-ի գրավումից ազատելու գործողության զոհերի թվի մասին ոմանք չափազանցության են գնում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2017 03:04 Asia/Tehran
  • Ալ-Էբադի. «Մոսուլում զոհերի թիվը չափազանցվում է»

Իրաքի վարչապետն ասել է. «Մոսուլն ԻԼԻՊ-ի գրավումից ազատելու գործողության զոհերի թվի մասին ոմանք չափազանցության են գնում»:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին հինգշաբթի օրը Նահատակների հաստատություն կատարած այցի ժամանակ ասել է. «Իրաքցի նահատակների թվի մասին կատարվող հրապարակումներն իրականության չեն համապատասխանում»:

Բրիտանական «Այ» օրաթերթը հինգշաբթի օրը գրել է. «Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում զոհվել է ավելի քան 40 հազար խաղաղ քաղաքացի և զոհերի թիվը գերազանցում է պետական կառույցների կողմից ներկայացված թվերը»:

«ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքը միասնականության ու միատարրության հասավ և Իրաքի բանակի ու Փեշմերգայի ուժերի միջև սերտ համագործակցություն գոյություն ուներ, հետևաբար թույլ չենք տա, որպեսզի որևէ խումբ կամ անձ Իրաքին վնաս պատճառի»․ հայտարարել է Հեյդար Ալ-Էբադին: