Իրաքի քրդերը 9 նախապայման են առաջադրել հանրաքվեից հրաժարվելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i67930-Իրաքի_քրդերը_9_նախապայման_են_առաջադրել_հանրաքվեից_հրաժարվելու_համար
Իրաքի քրդերը անկախացման շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունից հրաժարվելու համար առաջադրել են 9 նախապայման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2017 15:29 Asia/Tehran
  • Իրաքի քրդերը 9 նախապայման են առաջադրել հանրաքվեից հրաժարվելու համար

Իրաքի քրդերը անկախացման շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունից հրաժարվելու համար առաջադրել են 9 նախապայման:

Իրաքի Քուրդիստանի տարածքի կուսակցությունները հունիսի 7-ին Մասուդ Բարզանիի ներկայությամբ գումարած նիստում որոշում կայացրին 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքից քրդական շրջանի անկախացման շուրջ հանրաքվե անցկացնելու  մասին:

Հղում անելով  Իրաքի Քուրդիստանի հայրենակցական միության քուրդ պաշտոնյայի, ով չցանկացավ ներկայանալ, Բրիտանիայում «Ալ Խալիջ Օնլայն» տեղեկատվական կայքը գրել է.«Իրաքի քրդերն հանրաքվեից հրաժարվելու համար իրենց տնտեսական ու քաղաքական պահանջները ներկայացրել են երկրի  կենտրոնական կառավարությանը»:

Քրդերի առաջադրած նախապայմաններից են՝ 8 տարի ժամկետով Մասուդ Բարզանիի նախագահ դառնալը, նախագահի լիազորությունների ավելացումը, Արբիլի քաղաքապետարանին բյուջեի հատկացումը, որը կկազմի Բաղդադի քաղաքապետարանին հատկացվող բյուջեի կեսը, փեշմերգա ուժերին հատկացվող բյուջեի ավելացումը և Իրաքի անվտանգության նախարարություններից մեկի պատասխանատվության հանձնումը քրդերին: