Եգիպտոսում բացվել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին շաբաթ Միջերկրածովյան ափերին` Մատրուհ նահանգի հյուսիսային շրջանում բացել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի խոշորագույն ռազմաբազան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հրապարակվել են ռազմաբազայում արված առաջին կադրերը, որոնցում Սիսին, ով նաև երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարն է, արտասահմանցի հյուրերի ներկայությամբ բարձրացրել է դրոշը, այնուհետև ընդունել տարբեր մասնագիտացումների ռազմական բուհերի շրջանավարտների շքերթը:
Ռազմաբազան անվանվել է Եգիպտոսի առաջին նախագահ Մուհամեդ Նագիբի պատվին: Ինչպես հայտնել է Եգիպտոսի պաշտպանության նախարարությունը, այն նախատեսված է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Ալեքսանդրիայի արևմտյան կողմի անվտանգությունն ուժեղացնելու համար:
Ռազմաբազայի տարածքում կտեղակայվի Եգիպտոսի առաջին ատոմակայանը, որի կառուցումը կիրկանացվի Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Այստեղ նաև խոշորագույն նավթահանքեր և նավահանգիստ է տեղակայված:
tert.am/