Մոգերինին ընդգծեց արաբական ճգնաժամն ուղղակի բանակցության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68024-Մոգերինին_ընդգծեց_արաբական_ճգնաժամն_ուղղակի_բանակցության_միջոցով_կարգավորելու_անհրաժեշտությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին կիրակի օրը պահանջեց ուղղակի բանակցության միջոցով կարգավորել Կատարի հետ Արաբիայի և նրա դաշնակիցների միջև ծագած ճգնաժամը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 23:17 Asia/Tehran
  • Մոգերինին ընդգծեց արաբական ճգնաժամն ուղղակի բանակցության միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին կիրակի օրը պահանջեց ուղղակի բանակցության միջոցով կարգավորել Կատարի հետ Արաբիայի և նրա դաշնակիցների միջև ծագած ճգնաժամը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոգերինին Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի և այդ երկրի այլ պաշտոնատարների հետ հանդիպումից հետո կատարած հայտարարություններում բոլոր կողմերին կոչ արեց ուղղակի բանակցության միջոցով գտնել Կատարի և նրա որոշ հարևանների միջև ծագած ճգնաժամի կարգավորման ուղեքարտեզը:

Ֆեդերիկա Մոգերինին ընդգծեց, որ ԵՄ-ն պաշտպանում է այս հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը:

Քուվեյթը որպես միջնորդ հանդես գալով, փորձում է մեղմել Կատարի հետ Արաբիայի, Եգիպտոսի, Էմիրությունների և Բահրեյնի հարաբերություններում ծագած լարվածությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Կատարին շրջափակման ենթարկած չորս երկրների և Կատարի միջև ծագած ճգնաժամը կարգավորելու նպատակով կիրակի առավոտյան ժամանեց Քուվեյթ:

Արաբիան և նրա դաշնակիցներ՝ Եգիպտոսը, Էմիրություններն ու Բահրեյնը 2017 թվականի հունիսի 5-ին առանձին հաղորդագրություններ հրապարակելով հայտարարեցին թե խզում են Կատարի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունները և շրջափակումներ են գործադրում այդ երկրի դեմ: