Հազարավոր մուսուլմաններ հրաժարվել են աղոթել Ալ-Աղսա մզկիթում
Հազարավոր մուսուլման արաբներ կրկին աղոթել են հարակից փողոցներում՝ անտեսելով Իսրայելի զիջումները Ալ-Աղսա մզկիթի սրբավայրի շուրջ ստեղծված կոնֆլիկտի կարգավորման համար։
Հոգևոր առաջնորդներն անբավարար են համարել մետաղաորսիչների ապամոնտաժումը Ալ-Աղսա մզկիթի մուտքերի մոտ և պահանջում են, որ Իսրայելը հրաժարվի սրբավայրի մուտքերի մոտ հսկողության բոլոր միջոցներից:
«Մեր աղոթքներն ու ցույցերն Երուսաղեմի փողոցներում կշարունակվեն: Քանի դեռ Իսրայելը չի չեղարկել հուլիսի 14-ից հետո սահմանված բոլոր միջոցառումներ, մենք չենք մտնի Ալ-Ակսա մզկիթը», - հայտարարել է Երուսաղեմի բարձրագույն իսլամական խորհրդի ղեկավար, Ալ-Աղսայի իմամ Իքրեմ Սաբրին:
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ երեկոյան սովորաբար 3-4 ժամ տևող փողոցային աղոթքը կրկին վերաճել է իսրայելական ուժայինների հետ բախումների: