Սիրիան ՄԱԿ-ին նամակ է հղել
Սիրիայի ԱԳՆ-ը ՄԱկ-ին և ԱԽ-ին կոչ է արել օգնել վերջ դնել արևմտյան Իդլիբի արձվարձանային Ալ-Ֆուայի և Քաֆարիայի շիաբնակ երկու ավանների պաշարմանը:
Լիբանանյան «Ալ-Ահդ» գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին հղած երկու առանձին նամակներով, Սիրիայի ԱԳՆ-ը ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել օգնել վերջ դնել Ֆուայի և Քաֆարիայի բնակիչների խնդիրներին: Ահաբեկչական խմբերը փորձում են ավանների պաշարումը շարունակելով և այդ վայրերի բնակիչներին սովի մատնելով, զանգվածային կոտորածի ենթարկել բնակիչներին:
Իդլիբի արվարձանային երկու ավանների շիա բնակիչները երկու տարի է, ինչ «Ալ-Նոսրա» ճակատի պաշարման մեջ են:
Ավանների բնակիչներն ունեն սննդի, խմելու ջրի ու դեղորայքի խիստ պակաս։ Նրանք ահաբեկիչների հրթիռային ու հրետանային հարձակումներին են ենթարկվում: