Արևմտյան լրատվամիջոցներում Պաղեստինի մասին ստահոդ լուրեր են հրապարակվում
Իտալիայում Պաղեստինի ազատագրման նավատորմի կոմիտեի անդամը քննադատել է արևմտյան լրատվամիջոցներում Պաղեստինի մասին ստահոդ լուրերի հրապարակումը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների իտալերեն ձայնին տված հարցազրույցում, անդրադառնալով Ալ-Աղսա մզկիթում տիրող իրավիճակին, Պաղեստինի ազատագրման նավատորմի անդամ՝ Միքելե Բորջան ասել է.«Արևմտյան լրատվամիջոցները միտումնավոր ու կամայական են կողմնորոշվում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ»:
Պաղեստինի պաշտպան այս ակտիվիստը նշել է, որ արևմտյան լրատվամիջոցները ինչպես միշտ հովանավորելով Սիոնիստական ռեժիմին, սխալ են ներկայացնում իրողությունները:
Իտալիայում Պաղեստինի ազատագրման նավատորմի համադրման կոմիտեի անդամը նշել է, որ հատկապե Ալ-Աղսա մզկիթում շարունակվում են պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի բանակայինների բռնարարքները:
Նրա խոսքերով՝ արևմտյան լրատվամիջոցների մեծ մասը գտնվում են սիոնիստական լոբբիի ազդեցության տակ: Հետևաբար երբեք Իսրայելի ռեժիմի շահերի դեմ լուրեր չեն հրապարակում:
2017 թ. հուլիսի 14-ից Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի հրամանով, այդ ռեժիմի բանակայինները հատկապես Ալ-Աղսա մզկիթում և Երուսաղեմում հալածում են պաղեստինցիներին: