Արևմտյան լրատվամիջոցներում Պաղեստինի մասին ստահոդ լուրեր են հրապարակվում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68566-Արևմտյան_լրատվամիջոցներում_Պաղեստինի_մասին_ստահոդ_լուրեր_են_հրապարակվում
Իտալիայում Պաղեստինի ազատագրման նավատորմի կոմիտեի անդամը քննադատել է արևմտյան լրատվամիջոցներում Պաղեստինի մասին ստահոդ լուրերի հրապարակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2017 14:02 Asia/Tehran
  • Արևմտյան լրատվամիջոցներում Պաղեստինի մասին ստահոդ լուրեր են հրապարակվում

Իտալիայում Պաղեստինի ազատագրման նավատորմի կոմիտեի անդամը քննադատել է արևմտյան լրատվամիջոցներում Պաղեստինի մասին ստահոդ լուրերի հրապարակումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության արտասահմանյան թողարկումների իտալերեն ձայնին տված հարցազրույցում, անդրադառնալով Ալ-Աղսա մզկիթում տիրող իրավիճակին, Պաղեստինի ազատագրման նավատորմի անդամ՝ Միքելե Բորջան ասել է.«Արևմտյան լրատվամիջոցները միտումնավոր ու կամայական են կողմնորոշվում Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նկատմամբ»:

Պաղեստինի պաշտպան այս ակտիվիստը նշել է, որ արևմտյան լրատվամիջոցները ինչպես միշտ հովանավորելով Սիոնիստական ռեժիմին, սխալ են ներկայացնում իրողությունները:

Իտալիայում Պաղեստինի ազատագրման նավատորմի համադրման կոմիտեի անդամը նշել է, որ հատկապե Ալ-Աղսա մզկիթում շարունակվում են պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի բանակայինների բռնարարքները:

Նրա խոսքերով՝ արևմտյան լրատվամիջոցների մեծ մասը գտնվում են սիոնիստական լոբբիի ազդեցության տակ: Հետևաբար երբեք Իսրայելի ռեժիմի շահերի դեմ լուրեր չեն հրապարակում:

2017 թ. հուլիսի 14-ից Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուի հրամանով, այդ ռեժիմի բանակայինները հատկապես Ալ-Աղսա մզկիթում և Երուսաղեմում հալածում են պաղեստինցիներին: