Քաբուլում Իրաքի դեսպանատան մերձակայքում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն
Հուլիս 31, 2017 08:39 Asia/Tehran
Աֆղանստանի մայրաքաղաքում Իրաքի դեսպանատն մերձակայքում մահապարտը պայթեցրել է ինքն իրեն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Khaama Press գործակալությունը։
Նշվում է նաեւ, որ դեպքի վայրում հրաձգության ձայներ են լսվել։ Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։
1TV հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի թիրախում Իրաքի դեսպանատունն էր։
Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Բասիր Մուջահիդը հաստատել է, որ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։
News.am
Պիտակ